Ընդդիմությունը կսպասարկի Արցախի շահը. Ժողովուրդ
copy image url

Ընդդիմությունը կսպասարկի Արցախի շահը. Ժողովուրդ

Մամուլ 3 տարի առաջ - 08:27 15-04-2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արցախի ապագայի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոստովանություններից հետո ընդդիմությունը կարծես ընդհատակ է անցել. մի մասն օրեր առաջ գնաց Արցախ, սակայն նրանց թույլ չտվեցին սահմանն անցնել, մի մասը մարզերում հանդիպումներ է ունենում:

Այս միջադեպից հետո տեղեկություն չկա՝ ինչով է ընդդիմությունը զբաղված մեր երկրի համար օրհասական այս օրերին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմությունը ծրագրեր է մշակում՝ կոշտ քայլեր իրականացնելու, եւ առաջիկայում ռեալ գործողություններ են սպասվում Հայաստանում եւ Արցախում։

Երեկ Արցախի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունը՝ ուղղված Հայաստանի խորհրդարանին եւ բոլոր ուժերին, նշան էր, որ արցախցին ունի Հայաստանի կարիքը, եւ ընդդիմությունը որոշել է սպասարկել Արցախի շահը՝ ծրագրելով արմատական գործողություններ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր