Մամուլ 4 տարի առաջ - 07:58 15-04-2022

Աջափնյակի թաղապետի նշանակումը ՔՊ-ում միանշանակ չի ընդունվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում Կամսար Բաբինյանի նշանակումը միանշանակ չի ընդունվել ՔՊ-ում։ Մեր աղբյուրները տարօրինակ են համարում, որ այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը նախկինների դեմ արշավին նոր թափ է հաղորդել, թաղապետ է նշանակվում նախկինների ներկայացուցիչներից մեկը։ Վերջինս քաղաքապետարանի հնաբնակներից է, մինչ թաղապետ նշանակվելը Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում։ Այս պաշտոնին նշանակվել է 2012 թվականին։ Բացի դա, Գալուստ Գրիգորիչի որդու՝ Արման Սահակյանի ընկերներից է։

ՔՊ-ում կարծում են, որ այս նշանակումը դավաճանություն է հեղափոխությանը՝ մոռանալով, որ Կամսար Բաբինյանը ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին նախկինն է, որ այս իշխանության կողմից պաշտոնի է նշանակվում։ Ի դեպ, խոսվում էր, որ սույն պաշտոնում պետք է նշանակվի պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որը մինչեւ վերջերս Աջափնյակի փոխթաղապետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն Հրաչյա Սարգսյանի, ավելի ճիշտ` Տիգրան Ավինյանի որոշմամբ ազատվեց աշխատանքից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը