Ուղիղ եթեր
Էդգար Ղազարյանի թեկնածությունը «Հայաստան» խմբակցությունում ևս միանշանակ չի ընդունվել
copy image url

Էդգար Ղազարյանի թեկնածությունը «Հայաստան» խմբակցությունում ևս միանշանակ չի ընդունվել

Ներքին 2 տարի առաջ - 13:36 29-03-2023
Ընդդիմադիր 2 խմբակցությունների կողմից ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրումը բուռն քննադատության է արժանանում հատկապես «Հայաստան» խմբակցության համակիրների և աջակիցների կողմից։

Խմբակցությանը մեղրադրում են իրենց հասցեին բուռն քննադատություն հնչեցրած անձի թեկնածությունը պաշտապնելու համար։ Ղազարյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել նաև «Հայաստան» խմբակցությունում։

Մասնավորապես, Oragir.News-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ցանկացած առողջ օրգանիզմում քննարկումները որոշումների ընդունման բաղկացուցիչ մաս են։

«Այս առումով, ոչ միայն հասկանալի է, այլև շատ տրամաբանական են նաև բոլոր այն հարցերը, որոնք հրապարակային ուղղվել են այս հարցի վերաբերյալ։ Ֆրակցիայում էլ եղել են քննարկումներ, որոշումն ընդունվել է կոնսենսուսով՝ ձայների մեծամասնությամբ։ Այստեղ ես ավելի կնախընտրենի կենտրոնակալ հանգամանքի վրա, որ մենք մարդու իրավունքների խախտումների հետ կապված ունենք իսկապես շատ ծանր իրավիճակ, որի մասին արդեն ամերիկյան և եվրոպական զեկույցներն են աղաղակում ու շատ ուղիղ մատնանշում են, որ Հայաստանը գնում է բռնատիրության հաստատման ճանապարհով, առկա է իշխանության ուզուրպացիա, իշխանությունը կենտրոնացած է մեկ անձի ձեռքերում։ Այս և բազմաթիվ այլ խնդիրներ հրատապ անդրադարձ են պահանջում, ուստի խոսելով բազմաթիվ մասնագետների հետ, եկել ենք այն որոշմանը, որին եկել ենք»։

Նա նաև նշեց, որ Ղազարյանի թեկնածության հետ կապված բարձրացված հարցերը և քննադատությունները բավական տեղին է համարում, որովհետև թեկնածուն, որին առաջադրել են խմբակցությունները՝ հայտնի է խմբակցություններից հատկապես մեկի թիրախավորմամբ և մեղադրանքներով, այն բանի համար, որ խմբակցությունը չի աջակցել իմպիչմենտի գործընթացին այն պահին, երբ ինքն է դա ցանկացել նախաձեռնել։

«Մեր բոլոր բացատրությունները, որ այդ պահին դա չունի հաջողության հասնելու հնարավորություն և դրանով մենք 6-ամսյա ազատ ու անկաշկանդ գործելու ինդուլգենցիա ենք տալու Նիկոլ Փաշինյանին՝ այդպես էլ չընդունվեցին թեկնածուի կողմից։ Դրա համար էլ առաջացել էին բոլոր այն տրամաբանական հարցերը, որ առաջացել էին։

Խմբակցության որոշումը հիմնված է եղել այն բանի վրա, որ չնայած այս ամենին, կար հրատապ խնդիր՝ ՄԻՊ թեկնածության առաջադրման՝ հաշվի առնելով այն խնդիրները, որ առկա են, և այստեղ մենք չենք առաջանորդվել խմբակցության նեղ խմբային շահով։ Ես միայն նշեմ, որ ինքս չափազանց առողջ եմ համարում քննարկումները՝ քանի դեռ դրանք քննարկման փուլում են և հարցերի բարձրաձայնումը և հարցերի պատասխաններ ստանալը, քանի որ միայն այդպես կարող ենք օրգանիզմն առողջ պահել»։

Վարդանյանը հրաժարվեց ուղիղ պատասխանել հարցին, թե անձամբ ինքը ինչ դիրքորոշում է ունեցել թեկնածության վերաբերյալ։ «Որոշումը կայացվել է խմբակցության կոնսենսուսի արդյունքում։ Այստեղ չափազանց երկրորդական է մինչև որոշում կայացնելը՝ մեր հնչեցրած կարծիքները, դիրորոշումները։ Կա ֆրակցիայի որոշումն է, որի հիմքում օբյեկտիվ գնահատականներն են, ֆրակցիաների որոշմամբ՝ Էգդար Ղազարյանի թեկնածությունը պաշտպանվում է 2 խմբակցությունների կողմից»։

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
22:24 Մահացել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը
20:42 Աջապահյանը արյուն թափելու կողմնակից է, ես դեմ եմ նման հոգևորականին. ուսուցիչ
23:27 Սպասում եմ, որ մի օր արդարություն լինելու է, մեղավորները պատասխան են տալու. հերոսի մայր 
21:08 Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանում. եկել է մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան
21:47 ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց՝ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն. Թաթոյան
22:30 Խելագար Նիկոլը չի համարձակվի Թեհլերյանի անունով անվանել հայ-թուրքական անցակետը. հարցում
23:44 ԵԽ Նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել
22:41 Եթե Իսրայելը կրկին հարձակվի ​​Իրանի վրա, նույնիսկ ԱՄՆ-ն չի փրկի Նեթանյահուին. Մուսավի
23:15 Լոռու մարզում սնկային թունավորում ախտորոշմամբ ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց