Ներքին 4 տարի առաջ - 17:28 14-04-2022

Եթե Ս․ Սարգսյանը և Ռ․ Քոչարյանը տեղափոխվեն Ղարաբաղ, անվտանգության երաշխիքները կշատանան. Վ․ Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է Արցախի անկախության մասին.

«Քիչ առաջ Ռուսաստանի դիրքորոշման մասին ասացի՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջան է։ Ի՞նչ եք ուզում Ռուսաստանից, դա է ասել Ռուսաստանը, ուրիշ բան չի ասել»:
Լրագրողի այն հարցին, թե՝ Ռուսաստա՞նն է Արցախի ճակատագիրը որոշողը, Խաչատրյանը պատասխանեց. «Չէ, չէ, ի՞նչ եք ասում, Արցախի ճակատագիրը մենք ենք որոշում, վաղը որոշում ենք՝ Արցախը անկախանում է, Ադրբեջանը հանձնվում, այդ ի՞նչ եք ասում, մենք ենք որոշում, մենք և դուք։ Այ, հիմա կորոշենք, կհայտարարենք, որ Արցախը Ադրբեջան չէ, Արցախը առանձին պետություն է, և Ադրբեջանը կհանձնվի»։

Իսկ Արցախի ղեկավարության կարծիքը հաշվի առնելու վերաբերյալ Խաչատրյանն ասաց, որ Արցախի ղեկավարության կարծիքը պարտադիր պետք է հաշվի առնել։
«Արցախի ղեկավարության կարծիքը ոչ միայն պետք է հաշվի առնել, այլև նրանց հետ մանրամասն քննարկել բոլոր հնարավոր զարգացումները։ Մի պահ պատկերացրեք, Աստված մի արասցե, Ռուսաստանը հետ քաշեց խաղաղապահ զորքերը, ո՞վ է գնալու պահի Արցախը, ո՞ր ուժերն են պահելու Արցախը։ Եթե դուք այն կարծիքին եք, որ մենք Ռուսաստանին պետք է խելք սովորեցնենք, ես ձեզ շնորհավորում եմ։ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն, մանրամասնորեն աշխատում են Ռուսաստանի իշխանությունների հետ, և դրա ապացույցն է Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Ռուսաստանը մնում է մեր ռազմավարական դաշնակիցը, բայց դա չի նշանակում որ մենք պետք է Ռուսաստանից պահանջենք՝ արհամարհի իր պետական շահը և սպասարկի Հայաստանի շահերը։ Դա հնարավոր չի։ Նորից եմ ասում՝ եթե դուք կարծում եք, որ մենք Ռուսաստանին պետք է խելք սովորեցնենք, ապա ես ձեզ շնորհավորում եմ։ Ես կարող եմ Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիք ասել. օրինակ՝ եթե Ղարաբաղի նախկին ղեկավարները, պաշտոնյաները, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, կարող եմ 50 հոգու անուն էլ տալ, վաղը տեղափոխվեն Ղարաբաղ՝ ապրելու, հավաստիացնում եմ, անվտանգության երաշխիքները կշատանան»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:



Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան