Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:20 03-03-2022

ՆԱՏՕ-ն հրաժարվել է քննարկել Ռուսաստանի անվտանգության երաշխիքները. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ն իր գրավոր պատասխաններում հասկացրել է, որ չի ցանկանում քննարկել Ռուսաստանի անվտանգության երաշխիքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, դաշինքն իր պատասխաններում մերժել է հենց քննարկման հնարավորությունը, այլ ոչ միայն կոնկրետ ձևակերպումներ։

«Մեր երկրին ոչ միայն երաշխիքներ չեն տրվել, այլև զրկել են անվտանգության երաշխիքներից: Համաձայնեք, դրանք տարբեր բաներ են։ Մենք մեր ձեռքում ունենք գրավոր պատասխաններ, որոնք կասկած չեն թողնում ՆԱՏՕ-ի դաշինքի և այն ղեկավարողների, մասնավորապես Միացյալ Նահանգների մտադրությունների մասին, որ մեզ մերժելու են այն բոլոր հարցերում, որոնք մեր երկրի համար ոչ միայն առանցքային ու կարևոր են, այլև էական ու կենսական»,- ասել է Զախարովան:

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք