Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:12 14-04-2022

Այսօր էլ «հիմնավորում» էին, թե ինչու պետք է Արցախը հանձնել

Երեկ Նիկոլ Փաշինյանն իր ելույթով մեզ ուղիղ տեքստով հասկացրեց՝ Արցախը ոչ թե չի լինելու, այլ լինելու է Ադրբեջանի կազմում, և իրենք դրա համար են այսօր այստեղ՝ այս իշխանության ղեկին, որպեսզի իրագործեին այդ ծրագիրը։ Թե ում ծրագիրն է դա, կարելի է շատ արագ կռահել՝ կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի, կա՛մ երկուսը միասին։ Եվ նա երեկվա իր ելույթով հոգեբանորեն նախապատրաստում էր ժողովրդին, որ Արցախը տալու եմ՝ անհոգ եղեք, այլ տարբերակ չկա։

Այսօր, շարունակելով երեկվա քննարկումը, ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի սազանդարներն ու մունետիկները իրենց ելույթներով փորձեցին էլ ավելի ամրապնդել Արցախը Ադրբեջանի կազմում գտնվելու և այլընտրանք չունենալու միտքը, որպեսզի Փաշինյանի՝ մի քիչ բարդ ու հուզական ձևակերպումներն ավելի պարզ ու մատչելի ձևով տեղ հասցնեն օխլոսին, թե ինչու է «կենսական անհրաժեշտություն, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, և որքան լավ կլինի դա մեզ՝ բոլորիս, նաև Արցախի ու արցախցու, իսկ իրականում՝ իրենց համար՝ Արցախը հանձնողների։

Ահա, խնդրեմ, նիկոլական մի «ծեր աղվեսի»՝ Վիգեն Խաչատրյանի զառանցանքները, որով նա ոչնչացնում է Արցախի գոյության գաղափարն առհասարակ. «Հիշեցնեմ, որ դեռևս 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ասպարեզ նետվեց մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ: Ըստ էության, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել, ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել. այն ժամանակ մենք գիտեինք, որ Խորհրդային Միության ժամանակ հարց բարձրացվեց փոխանցել Ղարաբաղը Հայաստանին, դա մի այլ խնդիր էր, ու մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մեջ, հետո չվերլուծեցինք՝ ինչպես եղավ, որ 24 գյուղ հայաթափվեց։ Պետք է հասկանալ՝ նպատակը ո՞րն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ»։

Նրա գործընկեր Գռզոն էլ՝ Խաչատուր Սուքիասյան անունով օլիգարխը, Արցախը Ադրբեջանի կազմում «խաղաղության դարաշրջան» բացելու թեզը փորձեց հիմնավորել բիզնեսի տեսանկյունից, թե մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն առևտրաշրջանառությունը, որ ունենք եղբայր վրացական պետության հետ և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ամեն օր, ամեն ժամ մեծացնենք, խոշորացնենք, ավելի նոր ծրագրեր իրականացնենք, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի ետ, որոնց հետ Գռզոն տենչում է ախպերուրթյուն անել։

Գռզոյի «երկվորյակ եղբայր» Գուրգեն Արսենյանն էլ ԱԺ բարձր ամբիոնից սկսեց թրքասիրություն քարոզել, թե պետք չէ թուրքին ատել, թրքատյացությունը կապ չունի հայկականության հետ։

Եվ այսպես՝ բոլորը, հերթով, միաբերան արդարացնում էին Փաշինյանի դավադիր պլանը, որ գաղափարական և էմոցիոնալ հենք ստեղծեն ժողովրդի մոտ՝ Արցախը «լեգիտիմ ճանապարհով» Ադրբեջանին նվիրելու համար։ Ահա սա է երեկվա ու այսօրվա խորհրդարանում հնչած ելույթների բովանդակությունը՝ Արցախը տալ և «հիմնավորել», թե ինչու է պետք այն տալ։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի