Ներքին 3 տարի առաջ - 13:03 10-04-2023

Խայտառակություն է, երբ միջոցառումների կազմակերպումը իրականացվում է մեկ անձից գնումով, և չկա որևէ հիմնավորում՝ ինչպես է հաշվարկվել 89.280.000 դրամը․ Մեսրոպ Առաքելյան

Երևանի քաղաքապետարանը 20.02.2023թ․ մեկ անձին գնման շրջանակներում պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ հետ ջազ համերգ կազմակերպելու համար՝ 89.280.000 դրամով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Նա նաև գրել է․

«Համաձայն «Գնումների մասին» օրենքի՝ այս դեպքում մեկ անձին գնում կարող է կատարվել, եթե ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից կամ եթե արտակարգ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ։

Փաստորեն, կամ Հայաստանում ուրիշ համերգ կազմակերպող չկար, կամ էլ այս համերգի կազմակերպման որոշումը կայացվել է արտակարգ պայմաններում, օրինակ, ոտքի վրա։

Մեկ անձից գնումով միջոցառում կազմակերպվել էր նաև գիրք նվիրելու օրը՝ 35.000.000 դրամով։

Իսկ իրականում, սա ուղղակի խայտառակություն է, երբ միջոցառումների կազմակերպումը իրականացվում է մեկ անձից գնումով, և ստացված ծառայությունը չափելի և համադրելի չէ, և չկա որևէ հիմնավորում՝ ինչպես է հաշվարկվել 89.280.000 դրամը։ Չկա նաև որևէ հիմնավորում, թե ինչու պետք է նման մասշտաբի համերգ կազմակերպել՝ վճարելով այսքան մեծ գումար։

Եվ, որպեսզի նման դեպքերը չարժանանան իրավապահ մարմինների ուշադրությանը, առաջարկում եմ «Գնումների մասին» օրենքում լրացում կատարել, համաձայն որի, թույլատրվում է իրականացնել մեկ անձից անսահմանափակ գնումներ, եթե ընտրություններին մնացել է մեկ տարուց քիչ ժամանակ։

#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԵրևան»

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»