Նկարահանող խումբը, թղթակից Իրինա Կուկսենկովայի հետ միասին, աշխատել է Մարիուպոլի ծայրամասում։ «Առաջին ալիք»-ը հաղորդել է նրա վիրավորվելու մասին։ Հաղորդավարուհի Ալյոնա Լապշինան եթերում ասել է, որ Կուկսենկովան իր վերջին ռեպորտաժը փոխանցել է արդեն հիվանդանոցից։ Հենց առաջին կադրերում Կուկսենկովան ասում է, որ իրենք «զրահամեքենայում են»։
Նկարահանող խմբի մյուս երկու անդամները չեն տուժել։