Ուղիղ եթեր
Ժողովրդին նորից հիմարի տեղ դրեցին
copy image url

Ժողովրդին նորից հիմարի տեղ դրեցին

Միտք 3 տարի առաջ - 21:07 06-04-2022
Ընդդիմության երեկվա հանրահավաքից արդեն ուղիղ 24 ժամ է անցել, ու դեռ ոչ մի իշխանավոր հրաժարական չի տվել, կառավարությունում ոչ մեկը աթոռից չի ընկել, ոչ մի նոր ուժ իշխանության չի եկել։ Ընդդիմադիրները երեկ ասում էին, որ տեղ չեն գնալու, մնալու և պայքարելու են մինչև վերջ, քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացել։

Վաղ առավոտից, սակայն, փողոցները դատարկ են, ավելի ստույգ՝ լիքը չեն ընդդիմադիրներով, ոչ մի տեղ ընդդիմության պայքարի դրսևորում չնկատեցինք։ Միակ հետքը, որ թողել էին երեկ ընդդիմադիրները մայրաքաղաքում, Ֆրանսիայի հրապարակում կանգնեցրած Արցախի դրոշն էր։ Սրանով էին իրենք արտահայտում իրենց հուժկու պայքարն ընդդեմ այս «ազգակործան իշխանությունների»։ Երեկոյան կողմ արդեն տեսանք, որ նույն դրոշից նաև Արտաշատում են կանգնեցրել «մտահոգ քաղաքացիները, որոնք ավելի շատ դաշնակցականներ էին։ Իշխանություններին քշելու պրոցեսն այս պահի դրությամբ դեռևս միայն դրոշ տեղադրելով է սահմանափակվում։ Այլ՝ ավելի ուժգին քայլեր ընդդիմությունից, բացի երեկվա բոցաշունչ ելույթներից, դեռ չեն նշմարվում։

Պայքարի հուժկու դրսևորում կարելի էր համարել նաև Սեյրան Օհանյանի մոդելային տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հագուկապը, հատկապես նռան նախշերով դեղին թիկնոցն ու դրան համադրած Hermes բրենդի կարմիր պայուսակը, որը քննարկման թեմա էր դարձել համացանցում։ Բայց այստեղ կարևորն Իշխան Սաղաթելյանի ասածն է, որ իրենք պայքարելու են մինչև վերջ՝ հավանաբար մինչև ԱԺ հաջորդ նիստը, որտեղ դարձյալ մտահոգ ելույթներ կունենան երկրի կործանվելու մասին։ Իսկ երկիրն այդ ընթացքում անվրդով կշարունակի կործանվել։

Սա քաղաքացիներին էշի տեղ դնելու նուրբ արվեստի մասին է խոսում։ Մեկ շաբաթ շարունակ գովազդեցին իրենց հանրահավաքը, որ եկեք, սա վճռական պայքարի նոր փուլ է լինելու, սա հանուն Արցախի պայքար է, մարդիկ եկան, դրոշները պարզեցին, գոռացին՝ այո, Նիկոլը դավաճան է, հետո գնացին այդ նույն դրոշները խրեցին հողում ու հիասթափված գնացին տուն։ Ու մինչ օրս դեռ հայտնի չէ՝ որն է լինելու հաջորդ քայլը, էլ ի՞նչ ուժեղ քայլ են անելու, որից Նիկոլն ու իր խմբակը կվախենան ու կփախչեն իշխանությունից։ Երևի Նիկոլենք էլ նստած սպասում են, թե երբ են Իշխան Սաղաթելյանն ու մյուսներն իրենց շախ և մատ անելու դրոշի հերթական ակցիայով։ Թեպետ Նիկոլը հիմա Բրյուսելում Ալիևի հետ զբաղված է ամբողջ ազգը շախ և մատ անելով ու դժվար թե հետևած լինի Իշխան Սաղաթելյանի կամ Աննա Մկրտչյանի ելույթներին՝ իր՝ երկիրը կործանելու մասին։

Սպասենք Արցախի դրոշների նոր տեղադրումների, որոնք վաղն Ադրբեջանը կարող է տեսնի ու մտածի՝ Հայաստանը Արցախ է և վերջ, ու որոշի միանգամից Հայաստանի վրա հարձակվել՝ որպես «Ադրբեջանի մաս»։


Ամենից շատ դիտված

19:15 Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած
23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
12:35 Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից․ էդ ա՞ ձեր կոնցեպտը․ Քրիստինե Վարդանյան
14:17 Դուք միջին որակի վարչապետ եք ու «Զապոռոժեց» վարող, ձեր դիմացը չեք նայում․ Սեյրան Օհանյան
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
11:15 Հաջորդիվ՝ անուն առ անուն. կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան
18:38 Կրասարցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որ կոծկեն իրենց անգործությունը. շիրակցի ֆերմեր
14:50 Փոքրոգի, ապապետական բոյկոտ ու սպառնալիք Գյումրիում
14:13 Ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ․ չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին
10:19 ՌԴ–ում առաջարկել են չեղարկել դիպլոմները մասնագիտությամբ չաշխատելու դեպքում. Lenta