copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:53 06-04-2022

Բուչայում գնդակահարվել է առնվազն 320 խաղաղ բնակիչ. քաղաքապետ

Կիևի մարզի Բուչա քաղաքի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը BBC-ի մեկնաբանությունում հայտնել է, որ ռուս զինվորականները քաղաքի օկուպացիայի ժամանակ գնդակահարել են առնվազն 320 խաղաղ բնակչի։

Քաղաքապետն ասել է, որ ինքն անձամբ մի քանի քաղաքաբնակների մահապատժի վկան է եղել։


«Ես ինքս եմ տեսելմի քանի դրվագներ: Կային երեք քաղաքացիական մեքենաներ, որոնք փորձում էին տարհանվել դեպի Կիև, և նրանց գազանաբար գնդակահարեցին: Կար մի հղի կին, ում տղամարդը բղավեց և խնդրեց չկրակել նրան, բայց նրանք վերցրին և ուղղակի դաժանաբար կրակեցին»,- պատմել է Ֆեդորուկը:

Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի ընդունում իր զինվորականների վայրագությունները Բուչայում և պնդում է, որ քաղաքի օկուպացիայի ժամանակ տեղի ոչ մի բնակիչ չի տուժել բռնի գործողություններից։

Ավելի վաղ Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը հայտնել էր, որ քաղաքում եղբայրական գերեզմանոցում 280 մարդ է թաղված։