Ներքին 4 տարի առաջ - 16:32 05-04-2022

Ի՞նչ է պետք, որ Նիկոլը գնա

Ընդդիմությունն այսօր հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում։ Սա հերթական հանրահավաքն է նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո։ Բոլոր հանրահավաքներում էլ պահանջը կամ նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Բայց Նիկոլ Փաշինյանը համառորեն չի գնում ու չի գնում։ Երևի չի ուզում, որ չի գնում, այլապես, եթե ցանկանար, հաստատ կգնար։ Ընդդիմությունն էլ է երևի այդպես հասկացել, որ եթե ցանկանար, ապա կգնար։

Իսկ ի՞նչ է պետք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Տարբերակները շատ են։ Օրինակ՝ մի մասը կարծում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, այսինքն՝ նախկինները հարթակում չլինեն, ասպարեզում չերևան, ապա Փաշինյանն ինքն իր ոտքով կգնա։ Թե ուր՝ հայտնի չէ, բայց որ կգնա, դա՝ հաստատ։ Մի մասի կարծիքով՝ Փաշինյանի հեռանալը կախված է Վլադիմիր Պուտինից։ Եթե Պուտինը ցանկանա, Նիկոլը կգնա, կամ եթե Պուտինը ցանկանար, Նիկոլը վաղուց հեռացած կլիներ։ Թե ուր՝ էլի հայտնի չէ, բայց հաստատ գնացած կլիներ, հնարավոր է՝ Բաքու։ Հիմա երկու պայման, փաստորեն, չի բավարարվում, որ Փաշինյանը հեռանա. Քոչարյանն ու Սարգսյանը ասպարեզից չեն հեռանում, Պուտինն էլ չի ցանկանում։ Թեպետ ենթադրություններ կան, որ Պուտինը ոնց որ թե արդեն սկսել է ցանկանալ, կամ եթե ընդդիմությունը որոշել է դարձյալ մեծ հանրահավաքի դուրս գալ, ապա հավանաբար Կրեմլի ու Պուտինի «դաբրոն» ունի։

Բայց ամենակարևոր պայմանը, կարծում ենք, ժողովրդի ցանկությունն է։ Եթե ժողովուրդը ցանկանար, ապա Նիկոլը ոչ միայն հեռացած կլիներ իշխանությունից, այլև եկած էլ չէր լինի կամ գոնե վերընտրված։ Բայց ժողովուրդը, ինչպես տեսնում ենք, անտարբեր է հայրենիքի ճակատագրի հարցում։ Նրան կա՛մ գոհացնում է այս իշխանությունների քաղաքականությունը, կա՛մ, գիտակցելով՝ ինչ է կատարվոմ, միևնույն է, թքած ունեն մեր երկրի ճակատագրի համար։

Հետևաբար ի՞նչ է պետք, որ Նիկոլը գնա։ Երևի վերը նշված երեք պայմանների միաժամանակյա կատարում՝ դրսի ուժերի հեռակա աջակցությունը, քանզի Նիկոլը դրսի ուժերի շնորհիվ է եկել իշխանության, ներսի ուժերի, մասնավորապես՝ նախկինների ամբիցիաների պասիվությունն ու իշխանական նկրտումների չեզոքացումը և ժողովորդի ցանկությունը։ Առաջին երկուսի մասով, ինչպես հասկացանք, խիստ վիճելի է։ Մնում է երրորդ պայմանը՝ ժողովրդի ցանկությունը։ Եթե Ազատության հրապարակը լեփ-լեցուն լինի, ու վճռական տրամադրված լինեն այնտեղ հավաքվածները, ապա Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կգնա։ Իսկ այսօրվա դրությամբ Փաշինյանը ամենահեռուն դեռևս միայն Բրյուսելն է, որ գնալու է, ոչ թե գրողի ծոցը, որը տենչում են շատերը։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:24 Ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրա