Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 22-04-2025

Նիկոլը չի գնա Հռոմի պապի թաղմանը, որովհետև քրիստոնյա չի․ հարցում

Ապրիլի 21-ին 88 տարեկանում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Վատիկանի Կասա Մարտայի իր նստավայրում: Հռոմի պապը նախօրեին Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ էր արել Հայաստանին ու Ադրբեջանին։

Անցած նոյեմբերին էլ Վատիկանում գտնվող Նիկոլ Փաշինյանն էր հանդիպել նրա հետ և շնորհակալություն հայտնել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։ 2016 թվականին Հռոմի Ֆրացիսկոս պապն այցելել էր Հայաստան։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Հռոմի պապի թաղմանը գնալու է»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի գնա, որոշների կարծիքով էլ՝ կգնա, քանի որ դա երկրի պատիվն է։

«Ուզում ա էթա, ուզում ա չէթա, էդ էլ ես պիտի մտածե՞մ»,- վրդովված պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ կանի այն, ինչ կցանկանա։ «Կուզի կգնա, կուզի չէ»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ հարգանքից ելնելով կգնա։ «Կարծում եմ՝ հա, մոտ էին իրար հետ»,- ասաց նա։ «Երևի չէ, որովհետև ինքը քրիստոնյա չի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա