Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:57 05-04-2022

Վրաստանը լրջորեն հետ է մնացել հիմնական ժողովրդավարական սկզբունքներից. Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը հրապարակել է նոր հաշվետվություն Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ, որն ընդգրկում է 2020-2022 թվականները:

Հաշվետվության մեջ ասվում է, որ «2020 թվականից ի վեր Վրաստանը լրջորեն հետ է մնացել հիմնական ժողովրդավարական սկզբունքներից և Ասոցացման համաձայնագրով ստանձնած քաղաքական պարտավորություններից», գրում է SOVA-ն։

«Կտրուկ բևեռացման պայմաններում ժողովրդավարական ինստիտուտները կորցնում են իրենց էությունը, իսկ իշխող կոալիցիան մեծացնում է իր իշխանությունը և սահմանափակում այլախոհության տարածքը։

Օրենքի գերակայությունը զգալիորեն վատթարացել է, ինչի մասին են վկայում ընդդիմադիր առաջնորդների աղմկահարույց ձերբակալությունները, 2019 թվականի հունիսին և 2021 թվականի հուլիսին տեղի ունեցած բռնության միջադեպերի անարդյունավետ հետաքննությունը, ինչպես նաև Պետական ​​տեսչական ծառայությունը վերացնելու մասին որոշումը։

2020 թվականից դատական ​​համակարգում փոփոխությունները խոչընդոտում են Ասոցացման համաձայնագրի իրագործմանը: Մասնավորապես, դատավորների հապճեպ և ոչ թափանցիկ նշանակումները, գլխավոր դատախազի նշանակման վերաբերյալ բարեփոխման և «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում փոփոխությունների մերժումը։ Չնայած կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանը մնում է տարածաշրջանային առաջատարը, հակակոռուպցիոն բարեփոխումները վերջին տարիներին դանդաղել են, և բարձր մակարդակի կոռուպցիայի արդյունավետ հետաքննությունն ու քրեական հետապնդումը շարունակում են մնալ հիմնական խնդիր»,- ասվում է փաստաթղթում:

Հաշվետվության մեջ ասվում է, որ Վրաստանը կատարում է առանց վիզայի ռեժիմի հիմնական պահանջները և հանցավորության դեմ պայքարում արդյունավետորեն համագործակցում է կառույցների և ԵՄ անդամ երկրների հետ։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով
22:41 Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
19:34 Փողը մենք ենք հավաքում, դեսպանատունը չի օգնում․ ինչ է լինում, երբ հնդիկ աշխատողը մահանում է Հայաստանում
19:28 Գեղարքունիքի մարզում «ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար