Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:01 28-03-2022

ՀՀ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել խորտկարանում դանակահարություն դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ խորտկարանում տեղի ունեցած դանակահարության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«2022 թ. մարտի 26-ին՝ ժամը 21։28-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Վարդանանց փողոցից, «պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա տղամարդ։

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը կյանքին վտանգ սպառնացող նշված վնասվածքն ստացել է 2022 թ. մարտի 26-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող խորտկարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դանակով հարվածել է վերջինիս պարանոցի հատվածին և դիմել փախուստի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող դանակի նմանվող սուր կտրող-ծակող առարկա՝ արնանման հետքերով, այլ կարևոր իրեր և առարկաներ, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տղամարդու հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է լուսանկարով անձի ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն: Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտբնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
18:29 Փաշինյանը հայտնել է, թե ովքեր են ԱԺ 12 հանձնաժողովի նախագահի թեկնածուները