Արդարացի ու ճի՞շտ եք համարում այն, ինչ անում եք. Աղազարյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագահին

Ներքին 3 տարի առաջ - 12:50 28-03-2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կադաստի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն ասաց, որ 2021թվականին իրենց հաստիքային միավորները չեն ավելացրել, սպասարկել են շուրջ 200 հազար դիմում ավելի, որից շուրջ 100 հազարը ստացել են առցանց համակարգով. «Կարողացել ենք հաստիքային ծանրաբեռնվածությունը չմեծացնել, քանի որ յուրաքանչյուր դիմումի համար ունենք սահմանված ժամանակացույց»։

Թովմասյանն ասաց, որ օպտիմալացման արդյունքում հինգ գրասենյակ արդեն փակվել է, այսինքն՝ գնում են ավելի թվային ծառայությունների։

Հանձնաժողովի նախագահ Թունյանի այն հարցին, թե արդյոք այս տարվա ընթացքում ու հաջորդ տարի նախատեսվո՞ւմ է փակել գրասենյակներ, Թովմասյանն ասաց, որ այս տարվա ընթացքում չունեն գրասենյակների փակման պլաններ, որովհետև ունեն նոր օրենսդրական նախաձեռնություններ, և ոչ մի աշխատող չի կրճատվել այս պահի դրությամբ։

Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց. «Դուք ասացիք, որ 2018-ին 500 քանի հազար դիմում է եղել, նախորդ նիստերի ժամանակ էլ եմ այս հարցը բարձրացրել, բայց ըստ էության պատասխան չեմ ստացել, կամ պատասխանը չի բավարարել, կամ ես լավ չեմ հասկացել մասնագիտական մասով։ Այս ընթացքում վերլուծողների հետ շփվելով՝ մի այսպիսի բան կա, ծառայությունների փաթեթը որ ունեք, մատուցում եք, ասենք՝ մեկ միլիոն դրամանոց գործարքի համար նույն գներն են, հարյուր միլիոնանոցի համար էլ՝ նույն գները էլի, ճիշտ եմ, չէ՞, հասկանում, դա արդարացի է՞, ճի՞շտ է այն, ինչ անում եք։ Հիմա պարզ է, որ դուք հղում եք անելու միջազգային փորձին, էն փոքր բաների համար քչացրեք գործարքը, մեծերի համար՝ շատացրեք։ Ես պատգամավոր եմ, այդքան ժամանակ չունեմ օգտագործելու էլեկտրոնային հարթակների վրա»:

Աղազարյանի դիտարկմանն ի պատասխան Կադաստրի կոմիտեի նախագահը պատասխանեց. «Գուցե էլեկտրոնային տարբերակից չեք օգտվում, դրա համար է ժամանակ երկար գնում, առցանց տարբերակով դիմում գրելը տևում է մաքսիմում կես րոպե, մտնում եք «կադաստր.էյէմ» և այնուհետև ստանում եք միասնական տեղեկատվական համակարգը, որն ուղարկվում է նոտարին»։

Ամենից շատ դիտված

20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:08 Վերին Լարսում հազարավոր մարդատար ու բեռնատար մեքենաներ են կուտակվել
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
19:42 Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կաջակցե՞ն «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Դավիթ Համբարձումյանին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
21:22 Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել