Ներքին 4 տարի առաջ - 18:15 26-03-2022

Կայուն ընտրակաշառք, որքան կայուն է իշխանությունների՝ Սամվել Ալեքսանյանի հանդեպ սերը

Արդեն մոտ տասը տարի է, ինչ ՀՀ բոլոր իշխանությունների սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչներին հաց է բաժանում՝ ամեն ընտանիքի տալով օրական երեք լավաշ։

Տարիներ շարունակ ներկա իշխանության առաջին դեմքերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում էին, որ Սամվել Ալեքսանյանի այդ բարեգործությունը իրականում բացահայտ ընտրակաշառք է։ Նույնը հայտարարում էին նաև Գագիկ Ծառուկյանի կազմակերպած անվճար ավտոբուսների վերաբերյալ։ Սակայն ի տարբերություն Աբովյան-Երևան ավտոբուսների, որոնց գործունեությունը այժմյան իշխանության օրոք դադարեցվեց, Սամվել Ալեքսանյանի անվճար լավաշը նույն կերպ շարունակվում է։

Oragir.news-ը զրուցեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է տեղի ունենում անվճար լավաշի տրամադրումը։ Բնակիչը, որը ցանկացավ անանուն մնալ, պատասխանեց.

«Մենք այնտեղ անձնագրով ենք գնում։ Ներս մտնելուց աշխատողը վերցնում ա մեր անձնագրերը, գրանցում, նոր ներս թողնում։ Ես չգիտեմ, դա Ալեքսանյանն ա անում, թե չէ, բայց ուրիշ վարչական շրջանից չեն կարող ստանալ լավաշ»։

Ըստ մեր զրուցակցի՝ անվճար լավաշ ստանալիս քաղաքականության մասին խոսակցություններ չեն լինում։

«Հինգ-հինգ հոգի ենք մտնում, ավելի շատ չեն թողնում, եթե օրինակ բարձր ձայնով էլ զրույց անող լինում է, հանում են դուրս, իրանց տնօրենն շատ խիստ է։ Էդ լավաշը թխվում է Մալաթիայի Սիթիի կողքը, մեջը փուռ կա, խմորն էլ են այնտեղ անում, որտեղից որ ստանում ենք, ամեն ինչը ապարատներով, երեք ապարատ անցնում ա՝ մեր աչքի առաջ ու միանգամից տալիս են լավաշը մեզ, բերում են փոքրիկ պատուհանի մոտ ու մատակարարում»,- ասաց Մալաթիա-Սեբաստիայի բնակիչը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ