Միտք 4 տարի առաջ - 10:10 22-03-2022

Մերժելով եկան և դարձան նույն մերժվածը, դեռ մի բան էլ ավելի

Ջորջ Օրուելի աշխարհահռչակ «Անասնաֆերմա» վիպակում ճնշված ու զրկված կենդանիներն ըմբոստանում են իրենց բռնակալ, ցոփ ու շվայտ կենցաղով ապրող տիրոջ դեմ և ստանում բաղձալի ազատություն, որպեսզի ապրեն արդար և հավասար իրավունքներով: Բայց ապստամբությունը ղեկավարող խոզերը, որ ավելի խելացի էին անասնաֆերմայի մյուս կենդանիներից, արդարության ու հավասարության քարոզները մոռացած՝ սկսեցին իրենց ամբարտավան տիրոջ տեղը գրավել և ապրել նրա ցինիկ ու լկտի, բռնացող կենցաղով, դեռ մի բան էլ ավելի:

Մեր իշխանությունները նույն անասնաֆերմայի նախկին տիրոջ և ներկա տերերի վարքն ու կենցաղն են մեր իրականության մեջ տեղայնացնում: Ծառայողական մեքենաներն էին մատի փաթաթան սարքել, հիմա ոչ միայն չեն հրաժարվում դրանցից, այլև ավելի շքեղ մեքենաներ են վայելում, վկա՝ ԱԺ նախագահի ծառայողական մեքենան: Թիկնազորով շրջելու, ժողովրդից մեկուսացած լինելու և այդ ուղղությամբ պետական միջոցներն անխնա վատնելու մեջ էին մեղադրում իրենց տերերին, այսօր նույնն են անում որպես տերեր՝ բազմապատկած:

«Մեր դեմ խաղ չկա» ցինիզմն էին մատնացույց անում, իսկ այսօր, ով իրենց դեմ է խաղում, առավել աներկբա ցինիզմով են կալանավորում և մեկուսարան տանում: Բադեն-Բադեն էին ասում, այսօր իրենց համար է ամեն տեղ Բադեն-Բադեն: Ինդոնեզական տաք կղզիներից Բալիում են խմբով հաճելի աշխատանքային ժամանակ անցկացնում: Նրանք գոնե մեկ կամ երկու հոգով էին գնում: Հունական կղզիներում են կիսամերկ պարում, ինչպես ասում են՝ տժժում, ու էլ չգիտեմ՝ որ տեղերում: Նրանք գոնե ասում էին՝ հաղթել ենք ու պարում ենք: Սրա՞նք ինչ են ասում՝ պարտվել ենք ու պարո՞ւմ ենք: Գուցե հենց այդպես է լինում, որովհետև նախկինում այդպես էյֆորիական չէին պարում:

Մենք մերժում ենք վատը ոչ թե դրանից հրաժարվելու, այլ առավել հիմնավոր կրկնելու և կիրառելու համար: Գնում ենք այն ուղղությամբ, որը նախապես մատնացույց էինք արել՝ ասելով՝ չի կարելի այդպես գնալ: Մենք սպանում ենք հրեշին և դառնում նույն հրեշը, բայց ավելի վտանգավոր ու խորամանկ, որ հանկարծ մեզ չսպանեն: Մինչ օրս այդ ենք եղել. վատ և վատից վատ: Մերժել ենք, հետո՝ մերժվել, որովհետև դարձել ենք ավելի մերժելի: Այդպես և՛ երկիրն է մեղք, և՛ ժողովուրդը:



Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ