Մերժելով եռակողմ ձևաչափը՝ Հայաստանը չօգտվեց դիվանագիտական հարթակում որևէ խնդիր լուծելու հնարավորությունից․ քաղաքագետ
copy image url

Մերժելով եռակողմ ձևաչափը՝ Հայաստանը չօգտվեց դիվանագիտական հարթակում որևէ խնդիր լուծելու հնարավորությունից․ քաղաքագետ

Ներքին 2 տարի առաջ - 15:39 27-12-2022
ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում եռակողմ հանդիպում չեղավ, որովհետև դրան նախորդող արտգործնախարարների մակարդակով հանդիպումը ևս չէր կայացել։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։ Նա տեղի ունեցածը դիտարկում է երկու տեսանկյունից։

«Արտգործնախարարների հանդիպմանը, կարծես թե, այնքան էլ լավ տրամադրվածություն չհնչեց ռուսական կողմից՝ ի դեմս Լավրովի։ Այսինքն, ավելին, կարելի է ասել՝ քննադատվեց հայկական կողմից այդ եռակողմ ձևաչափի տապալումը։ Բնականաբար, այդ բացասական էֆեկտը պետք է թողնվեր նաև հեռագայում՝ առաջին դեմքերի մակարդակի վրա»,- ասաց նա։

Այս տեսանկյունից, ըստ քաղաքագետի, ԱՊՀ գագաթաժողովը որևէ դրական բան չտվեց։ «Գագաթաժողոը տեղի էր ունենում մի իրավիճակում, երբ Լաչինի միջանցքը շարունակում էր փակված մնալ արդեն 2 շաբաթ»,- ասաց նա։ Արթուր Ղազարյանի խոսքով՝ այս դեպքում միակ դրական ազդակն Արցախի աննախադեպ հանրահավաքի ընթացքում հաղորդած պատգամներն ու Ռուբեն Վարդանյանի կողմից Արցախի պետնախարարի պաշտոնն զբաղեցնելուց հետո ադրբեջանական կողմի վայրահաչոցների փաստն էին։

«Կարելի է գրանցել, որ 2 տարի արցախցին, կարծես թե, փորձում է ուղղել մեջքը, հույսը դնել ինքն իր վրա և ցույց տալ, որ որևէ կերպ համամիտ չէ, չի համաձայնելու, վճռականություն է դրսևորում, որ Արցախը չպետք է այս կամ այն կարգավիճակում լինի ադրբեջանի կազմում՝ որքան էլ փորձեն սուտ երաշխիքներ տալ։ Արցախցին այս ամենը գիտակցում է»,- ասաց նա։

Անդրադառնալով բանակցություններին մասնակցելու հայկական կողմի հրաժարման պատճառներին ու հետևանքներին՝ քաղաքագետը հայտնեց, որ մասնակցությունը միակ ճանապարհն է՝ դիվանագիտորեն որևէ հարց լուծելու, ինչից չօգտվելը հայկական կողմի օգտին չի ծառայելու, այլ ընդհակառակը։

«Այսինքն, խուսափել հանդիպումներից՝ երկու բան է նշանակում․ առաջինը, որ պատրաստ չես այդ հանդիպման արդյունքում հասնելու հայկական շահերին։ Երկրորդը՝, որ հույս չունես, կամ մի այնպիսի իրավիճակ է, որ դու թույլ ես, և խուսափում ես այդ հանդիպումների արդյունքում քեզ ուլտիմատում ներկայացնելուց։

Բայց, ամեն դեպքում, հանդիպման այս ֆորմատներից չպետք է հրաժարվել, որովհետև, եթե ասելիք կա՝ այդ ասելիքդ ուղիղ ուղղիր, ոչ թե այլ միջոցներով կամ անուղղակի։ Որը տեղի չունեցավ։ Բայց, որ ասենք՝ դրանից շահեցինք՝ բնականաբար, ո՛չ։ Մի գուցե, երբ այդ հանդիպումների ընթացքում հայկական կողմը ներկայացնում է իր դիրքորոշումը, կարմիր գծերը՝ հետագա բանակցություններում կարող էին նաև խաղի կանոններ փոխվել, որի հնարավորությունից մենք այս պահին չօգտվեցինք»,- ասաց նա։

Անդրադառնալով գագաթաժողովից առաջ Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանին ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի, այլ Սանկտ Պռետերբուրգի նահանգապետի դիմավորելու փաստին՝ Ղազարյանն ասաց, որ սա կարող է նաև ենթատեքստ ունենալ։

Այդուհանդերձ, խոհուրդ տվեց կարևորել առավելապես բանակցային գործընթացներում հաջողության հասնելու փաստը։ «Այն, որ ժամանակին նա Պուտինին չէր դիմավորում օդանավակայանում՝ տարատեսակ խոսակցություններ եղան և այլն։ Հիմա, երբ նահանգապետն է դիմավորում՝ այո, նաև ինչ-որ առումով, պռոտոկոլ կա, որը խախտվում է։ Եթե առաջին մակարդակով Պուտինը չէր դիմավորում, ապա գոնե մեկ աստիճան ցածր պաշտոնյա պետք է դիմավորեր։ Սա, այո, ինչ-որ բանի մասին խոսում է։

Բայց, կարծում եմ, որ այդ տողատակերում այսօր որևէ բան փնտրելու ժամանակը չէ, որովհետև, օրինակ՝ Պուտինն էլ ողջագուրվեց, հա՞, Փաշինյանին։ Սա էլ, կարելի է ասել, որ ինչ-որ բան է նշանակում կամ չի նշանակում»,- ասաց նա։

Ձեզ գուցե հետաքրքրի