Boeing-ը դադարեցնում է տիտանի գնումները Ռուսաստանից  
copy image url

Boeing-ը դադարեցնում է տիտանի գնումները Ռուսաստանից  

Արտաքին 3 տարի առաջ - 17:52 07-03-2022
Boeing ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է տիտանի գնումները Ռուսաստանից և փակում է Մոսկվայի ու Կիևի տեխնիկական բաժինները, հաղորդում է Wall Street Journal-ը:

Ավելի վաղ ընկերությունը տիտանի իր պահանջարկի մոտ մեկ երրորդը ծածկում էր՝ շնորհիվ Ռուսաստանից մատակարարումների:

Ինչպես և ավիացիոն արդյունաբերության մյուս ձեռնարկությունները, վերջին ամիսներին Boeing-ը տիտան է կուտակել՝ լրացուցիչ մատակարարների փնտրտուքներում: