copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:07 07-03-2022

Ռուսաստանում կիրակի օրը ձերբակալվել է ավելի քան 5 հազար մարդ

«ՕՎԴ-Ինֆո» (Ռուսաստանում ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ) նախագծի տվյալներով՝ կիրակի օրը հակապատերազմական ցույցերի ժամանակ ամբողջ Ռուսաստանում ձերբակալվել է ավելի քան 5025 մարդ:

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել երկրի 69 քաղաքներում։ Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան երկու հազար մարդ։