Երևան +15°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:23 05-03-2022

Իտալիայում կալանվել է Սոլովյովի և Ուսմանովի անշարժ գույքը. ԶԼՄ-ներ

Իտալիայի իշխանությունները կալանքի տակ են դրել ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի և կրեմլամետ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի ունեցվածքը, գրում է La Repubblica թերթը։

Պարբերականի տվյալներով՝ կալանվել են Կոմո լճում Սոլովյովի երկու ամառանոցները և Ուսմանովի՝ Սարդինիայում գտնվող ամառանոցը։ Ուսմանովն ու Սոլովյովն ընդգրկված են ԵՄ պատժամիջոցային ցուցակում՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։

Ավելի վաղ La Repubblica-ն հաղորդել էր, որ Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը բռնագրավել է պատժամիջոցների ցանկում հայտնված այլ անձանց՝ ռուս գործարարներ Ալեքսեյ Մորդաշովի և Գենադի Տիմչենկոյի զբոսանավերը, ինչպես նաև Դումայի նախկին պատգամավոր Օլեգ Սավչենկոյի ամառանոցը Տոսկանայում։