Մամուլ 4 տարի առաջ - 09:21 02-03-2022

Ինչու ԱԱԾ-ն չի ներկայացնում բացահայտածը. Ժողովուրդ

Ազգային անվտանգության ծառայությունը կոնկերտ ու հասցեական չի ներկայացնում, թե 2018-ից մինչեւ օրս Հայաստանում օտարերկրյա ներդրումները խոչընդոտող կոռուպցիոն քանի ու ինչ բնույթի երեւույթներ է բացահայտել եւ կանխարգելել:Այս մասին մարտի 2-ի համարում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը, որը հիմք ընդունելով ԱԱԾ հայտարարությունը, որտեղ ասվում էր, թե «2018 թ. հոկտեմբերից ՀՀ ԱԱԾ-ում գործում է առանձին ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարն է», հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ մոտ 4 տարվա ընթացքում ուժային կառույցն ինչ բնույթի բացահայտումներ է արել: Մեր հարցմանն ի պատասխան՝ պատասխանել են, թե «օտարերկրյա ներդրումները խոչընդոտող երեւույթները բազմաբնույթ են եղել: «Նշված երեւույթների բացահայտումն ու կանխարգելումն իրականացվել է բացառապես օպերատիվ-հեռախուզական միջոցառումների շրջանակում, որոնց արդյունքները գաղտնի են»,- ասված է ԱԱԾ-ի պաշտոնական պատասխանի մեջ:
«Թե 4 տարվա ընթացքում ներդրումների ոլորտում ԱԱԾ-ն կոռուպցիոն ինչ սխեմաներ է բացահայտել, քանի դեպք է ջրի երես հանել, «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի բնակիչները, փաստորեն, իմանալ չեն կարող. պետական գաղտնիք է: Իսկ մինչ այդ խոսվում էր «ժողովրդից թաքուն ոչինչ չի լինելու» սկզբունքի անխախտության մասին»,- գրել է թերթը։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել