Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 4 տարի առաջ - 00:19 02-03-2022

ՀԱՊՀ-ն այս մարտի 1-ին դարձավ 89 տարեկան․ ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղերձը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյան ուղերձ է հղել բուհի հիմնադրման օրվա առթիվ. ՀԱՊՀ-ն այս մարտի 1-ին դարձավ 89 տարեկան։

Գոռ Վարդանյանն իր ուղերձում նշել է.

«Պրոֆեսորադասախոսական կազմի սիրելի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ և բազմահազար շրջանավարտներ ինչպես գիտենք, Մարտի 1-ը, տասնամյակներ շարունակ, մեր՝ պոլիտեխնիկցիների համար նշանավորված է որպես Պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման օր։

Պոլիտեխնիկական համալսարանը իր գոյությամբ, մեր երկրում լուսավորություն է սփռել՝ իր գիտամանկավարժական կադրերի պատրաստմամբ, երկրի տնտեսությունը համապատասխան ինժեներ-մասնագետների սնուցմամբ և իր նորարար տեխնոլոգիաների ու նոր արդյունքների շնորհիվ մեր երկրի ինժեներական դիմագծի ընդգծման առումով։

Պոլիտեխնիկական համալսարանը ունի մեծ պոտենցիալ, հարուստ պատմություն, կամք, տրամադրություն և էներգիա, որպեսզի վերոնշյալ լուսավորությունը կարողանա պահել և դրա շառավիղը ավելի մեծացնել։

Հարկ եմ համարում ընդգծել, որ ապագայի ձեռքբերումները և ներկայի հաջողությունները բացառապես կախված են Պոլիտեխնիկի աշխատակիցների անձնական նվիրումից, ուսանողության բարձր առաջադիմությունից, պրոֆեսորադասախոսական կազմի ստեղծագործ աշխատանքից և շրջանավարտների ներգրավվածությունից։

Ինժեներական մտքի հզորությունից է կախված նաև մեր երկրի տեխնոլոգիական ապագան, հետևաբար յուրաքանչյուրս բարձր գիտակցմամբ աշխատում ենք հանուն մեր համալսարանի և ի շահ մեր հայրենիքի։ Արդեն մեկ տարի է ինչ համալսարանում նոր որակ է հաղորդվում գիտական ու միջազգային գործունեությանը։ Շուտով կհայտարարվի աննախադեպ ներբուհական գիտական դրամաշնորհի մասին, համալսարանի գիտական հանրույթը հնարավորություն կունենա նոր որակ հաղորդել այնպիսի գաղափարների, որոնք ունակ են արժեքներ ստեղծելու։ Մեր աշխատանքներն ուղղված են նաև միջազգային այնպիսի համագործակցությունների իրականացմանը, որոնք թույլ կտան համալսարանին համահունչ լինել միջազգային ինժեներական հաստատությունների հետ։ Կրթական նախագծերի իմաստով համալսարանը ձգտում է թարմացնել առկա հնարավորությունները և կրթական ծրագրերը։ Մենք նպատակ ունենք 90-ամյակը դիմավորել, թարմացված բովանդակությամբ և շարունակել մեր ուղղին նոր լիցքերով։

Տեխնոլոգիական կրթության և գիտության տունը այստեղ է, տեխնոլոգիական կրթության և նոր տեխնոլոգիաների մշակման, նոր գիտելիքների ձեռքբերման հասցեն գտնվում է Կորյուն և Տերյան փողոցների հատվող կետում և այն պետք է 90-ամյակին ընդառաջ հանրահռչակվի որպես տեխնոլոգիական կենտրոնատեղի։

Սիրելի ընկերներ,

սրտանց շնորհավորում եմ պոլիտեխնիկցիներին՝ բազմահազար շրջանավարտներին, ուսանողությանը, պրոֆեսորադասախոսական կազմին ու աշխատակիցներին գարնան առաջին օրվա և Պոլիտեխնիկի ծննդյան 89-րդ տարեդարձի առթիվ, մաղթում, որ մեր համալսարանի հաջորդ հոբելյանը՝ 90-ամյակը, դիմավորենք, այնպիսի համալսարանում, որի մասին խոսում ենք և որն արդեն երազանքից իրականություն դառնալու ճանապարհին է»։