Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:42 01-03-2022

ՔՊ-ն հատուկ է որոշել նախագահի ընտրության օրը․ Հրապարակ

Այսօր՝ մարտի 1-ին, խորհրդարանում կմեկնարկի հերթական քառօրյան։ ԱԺ նիստերի օրակարգում է նաեւ հանրապետության նախագահի ընտրության հարցը: Այս մասին մարտի 1-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։
«Խորհրդարանական «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ինչպես հայտնի է, թեկնածու չեն առաջադրել եւ հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագահի ընտրության գործընթացին, որպեսզի այն չլեգիտիմացնեն: Չնայած այս որոշումն անգամ որոշ ընդդիմադիրների սրտով չէ։
Ուշագրավ է, որ իշխող մեծամասնությունը ՀՀ նախագահի ընտրության հարցը նշանակել է մարտի 2-ին։ Որոշ տեղեկություններով, ՔՊ-ն հատուկ է այդ օրերը որոշել, որպեսզի ընդդիմությունը մարտի 1-ին խորհրդարանում լինի, եւ առիթն օգտագործեն հերթական շոուն սարքելու ու Մարտի 1-ի թեման կրկին թմբկահարելու համար»:


Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
22:28 42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
22:51 Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան
19:44 ՄԱԿ-ի գրասենյակից պատասխանել են Արթուր Օսիպյանի նամակին
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է
20:30 Պահանջել ենք, որ ողջ Երևանում վերահաշվարկ կատարվի, հետագա քայլերը կհասկանանք․ Շահեն Հարությունյան