Ներքին 4 տարի առաջ - 18:25 28-02-2022

Վայոց Ձորում կվերանորոգվեն երեխաների զարգացման կենտրոններ

Հայաստանում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Վայոց Ձորի մարզում կվերանորոգվի երեք մանկական զարգացման կենտրոն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Ճապոնիայի դեսպանատան և «Մանկական զարգացման հիմնադրամի» միջև ստորագրվեց հուշագիր։

Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ նման միջոցառումները միտված են ապահովելու երեխայի լավագույն շահը՝ խնայելով թե՛ ծնողի ժամանակը, թե՛ ապահովելով երեխայի իրավունքը։«Ճապոնիայի դեսպանության հետ համագործակցությամբ Ճապոնիայի կառավարության հետ առհասարակ սոցիալական պաշտպանության ոլորտում համագործարկցությունը բազմամյա դրական փորձ ունի։ Այս հուշագիրը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ շարունակական ներդրված ջանքերը շարունակում են ծառայել իրենց նպատակին։ Վստահ եմ, որ կունենանք ձեռնարկելու ու էլ ավելի ընդլայնելու այս փոխշահավետ համագործակցությունը»,- ընդգծեց փոխնախարարը։

Ճապոնիայի դեսպանը՝ Ֆուկուշիմա Մասանորին վստահեցրեց, որ հաճույք է մասնակցել մի ծրագրի, որը կնպաստի երեխաների զարգացմանն ու սոցիալական հարմարվողականությանը։

«Մենք խորապես հավատում ենք, որ երեխաների պաշտպանությունը և նրանց սոցիալական բարելավումը կարևորագույն հիմքերից է։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս ծրագրի միջոցով կնպաստենք տարածաշրջանում կրթության որակին և երեխաների բարեկեցությանը»,- նշեց նա։

Վերջինս նշեց, որ Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է։ Նա վստահեցրեց, որ ամեն տարի աջակցում են շուրջ 10 ծրագրի իրականացմանը, որոնք նպաստում են մարդկանց կյանքի որակի բարձրացմանը։

Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը նշեց՝ կենտրոնները կհամալրվեն գույքով, կկատարվեն ներքին հարդարման աշխատանքները, կմեծացվեն տարածքները, ինչպես նաև կկառուցվեն խաղահրապարակներ։

«Ծրագրի շրջանակներում Արենիում, Ջերմուկում և Վայք քաղաքում մենք արդեն ունենք գործող կենտրոններ։ Այս պահին կենտրոններում աշխատում է ավելի քան 30 մասնագետ, սպասարկվում է ավելի քան 300 երեխա»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
14:20 ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով

Ձեզ գուցե հետաքրքրի