Ներքին 4 տարի առաջ - 16:59 28-02-2022

Գյումրիում սպանել են 34-ամյա երիտասարդի. հարուցվել է քրեական գործ

2022թ. փետրվարի 27-ին՝ ժամը 01։15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքի Աթարբեկյան փողոցից «կտրած-ծակած վնասվածքներով, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 1987թ. ծնված բնակիչ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, գլխարկ, ծխախոտի գլանակ, իսկ դիակի զննությամբ՝ գլխի ձախ ճակատային, մեջքի գոտկային, աջ նստատեղի վերին և աջ ազդրի դիմացի հատվածներում կտրած-ծակած վնասվածքներ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, ենթարկվել զննության:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ 34-ամյա տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ