Մամուլ 4 տարի առաջ - 09:15 26-02-2022

Վահան Քերոբյանը «մեծամտացել է», բայց ցուցանիշները բավականին տխուր են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ –օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով երեկ իր ֆեյսբուքյան էջում «մեծամտացել է» էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Օրինակ, նա հրապարակել է ցուցանիշները եւ նշել՝ «Տարվա լավ սկիզբ»:

Բայց նկատենք, որ Քերոբյանը հրապարակել է միայն 2022 թվականի հունվար ամսվա ցուցանիշները 2021-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ըստ որի՝ այս հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ մեր երկրում տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 15.4 տոկոսով, շինարարության ծավալները՝ 3 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 11.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 16.6 տոկոսով: Բայց եթե դիտարկենք այս տարվա հունվար ամսվա նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ՎԿ-ի հրապարակած տվյալները, ապա կպարզենք, որ ցուցանիշները բավականին տխուր են ու մտահոգիչ:

Օրինակ, այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ՏԱՑ-ը՝ նվազել է 45 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 37.8 տոկոսով: Ամենակարեւորը՝ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում լուրջ անկում ունենք գրանցած՝ 28.7 տոկոսի չափով: Միայն արտահանման ծավալները 2022 թվականի հունվարին 2021 թվականի դեկտեմբերի համեմատ պակասել են 17.9 տոկոսով, ներմուծմանը՝ 33.9 տոկոսով: Իսկ սպառողական շուկայում արձանագրված գնաճն էլ կազմել է 1.6 տոկոս: Ահա տարվա լավ սկիզբ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից