Ներքին 4 տարի առաջ - 23:18 25-02-2022

Երբ քաղաքականացվում են դիրիժորական փայտիկն ու Քովիդը

Քաղաքականությունը խժռում է արվեստագետներին: Նրանք երեխայի նման են՝ դատարկ բաներով ուրախացող, ու նրանց կարելի է շատ արագ փչացնել, կամ նրանք կարող են ինքնակամ փչանալ: Բայց մեծ քաղաքականությունն ու պատերազմ ավելի դաժան են, կարող են խաչ քաշել նրանց անցած ուղու ու փառքի վրա:

Օրինակ՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլը» հանել է ռուսաստանցի աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի և վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևի ելույթները: Որոշումը ոչ թե երաժշտական է, այլ քաղաքական: Պատժամիջոցները, փաստորեն, դիրիժորական փայտիկի ու դաշնամուրի ստեղների վրա էլ են տարածվում:

Եվ սա այն դեպքում, երբ Գերգիևն իր ներկայությամբ բազմիցս պատվել է աշխարհի ամենահայտնի համերգասրահները, համագործակցել Քովենթ Գարդեն, Լա Սկալա, Փարիզի և այլ օպերային թատրոնների հետ, ղեկավարել լեգենդար նվագախմբեր: Սակայն սա անգամ ռուսական մեկ ռուբլու նշանակություն չունի ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում ու ընդհանրապես երկբևեռ աշխարհի ձևավորման գործընթացներում: Գերտերությունների ղեկավարների ցանկությամբ ու ճաշակով արվեստագետների հետ վարվում են ինչպես Քովիդի դեմ պատվաստանյութերի հետ. ամեն երկիր ունի իր ընդունելի պատվաստանյութերը:

Այս պարագայում էլ որոշումը քաղաքական է և ոչ թե առողջապահական: Իսկ մեծ քաղաքականության դեպքում բոլորը շախմատի ֆիգուրներ են, որոնց խաղից հետո փակում են նույն տուփի մեջ… Այնպես որ փլվում է միֆը, թե արվեստը սահմաններ չի ճանաչում:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
11:42 Էլեն Սարգսյանն ու ամուսինը ծնողներ են դարձել․ ծնվել է նրանց դուստրը՝ Միան
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
14:20 ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով