Արտաքին 4 տարի առաջ - 18:21 25-02-2022

Ռեժիմը ենթարկել պատասխանատվության. Զախարովան՝ Ուկրաինայում գործողության նպատակի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի ձեռնարկած ռազմական գործողության նպատակն է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ենթարկվել են ծաղրուծանակի և ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից, որը իշխանության է եկել 2014թ. հակասահմանադրական հեղաշրջման հետևանքով»։

Գործողության մյուս խնդիրը, Մարիա Զախարովայի խոսքով, «ներկայիս գործիչներին, խամաճիկ ռեժիմին պատասխանատվության ենթարկելն է խաղաղ բնակչության, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների նկատմամբ այս տարիների ընթացքում կատարած հանցագործությունների համար, ինչպես նաև իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում»։

Զախարովայի խոսքով, ռուսական կողմը վերջին ութ տարիների ընթացքում գործադրել է «առավելագույն ջանքեր»՝ «հանուն Ուկրաինայի ապագայի, նրա միասնության և Ուկրաինայի ժողովրդի բարօրության», որպեսզի համոզի Կիևի իշխանություններին Դոնբասում հակամարտությունը լուծել խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ​​միջոցներով, հաստատել ուղիղ երկխոսություն ժողովրդական հանրապետությունների հետ։

«Մեզ պարզապես անտեսեցին,- արձանագրում է Մարիա Զախարովան:- Կիևը Արևմուտքի աջակցությամբ բոլոր միջոցներով խուսափում էր Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարումից՝ փորձելով սեփական գործողությունների պատասխանատվությունը փոխադրել մեր երկիր։ Ուկրաինայի իշխանությունները, առանց ամաչելու, խախտել են սեփական Սահմանադրությունը, օրենսդրությունը, ընդունել լեզվի, կրթության և բնիկ ժողովուրդների վերաբերյալ խտրական օրենքներ»։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք