Ամերիկացի երգչուհի և պարուհի Նիկոլ Շերզինգերը Instagram-ում տեսանյութ է հրապարակել վերջերս Լոս Անջելեսում արած ֆոտոշարքից։ 43-ամյա աստղը ներկայացել է վարդագույն լեգինսներով՝ վառ նախշով և համապատասխան վերևով։ Կարճ տեսանյութում Նիկոլը փայլեցնում է թրեյլերը, իսկ լուսանկարիչ Ֆրեդերիկ Մոնսոն նկարահանում է ընթացքը։ Նշենք, որ Շերզինգերի հրապարակումը հավաքել է ավելի քան 111 հազար հավանում և բազմաթիվ ոգևորված մեկնաբանություններ նրա կազմվածքի վերաբերյալ։