Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 23:07 22-02-2022

Էմիր Կուստուրիցան կդառնա Ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը

Սերբ կինոգործիչ Էմիր Կուստուրիցան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկով կդառնա ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը։
Ռազմական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Կուստուրիցայի հետ վաղեմի բարեկամական հարաբերությունները, նրա տաղանդն ու սրտից բխող մեծ աշխատանքը։ Նշելով Կուստուրիցայի դերը ռուսական մշակույթի լավագույն ավանդույթների պահպանման և զարգացման գործում՝ Շոյգուն նրան հրավիրել է զբաղեցնելու Ռուսաստանի բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը, - «ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարի մամուլի քարտուղար Ռոսիանա Մարկովսկայան։
Նա հավելել է, որ օպերատորն ընդունել է առաջարկը։
Ինձ համար Սերգեյ Շոյգուի՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր դառնալու առաջարկը մեծ պատիվ է։ Ռուսական բանակի թատրոնի բեմը մեծ պատմություն և ավանդույթներ ունի։
Կուստուրիցան հայտարարել է, որ թատրոնում հաջող աշխատանքի հույս ունի, և նշել է, որ ցանկանում է պահպանել դասական արժեքները, մինչդեռ «ամբողջ աշխարհում արժեքները շատ արագ են փոխվում»։
Թե երբ Կուստուրիցան աշխատանքի կանցնի, չի նշվում։