Մշակույթ 3 տարի առաջ - 22:51 24-11-2022

Կինոն ամբողջական նվիրվածություն է պահանջում․ այսօր Կաննի կրկնակի մրցանակակիր Էմիր Կուստուրիցայի ծննդյան օրն է

Կինոյի վարպետն այս տարի արդեն 68 տարեկան է։ 1954 թվականի նոյեմբերի 24-ին է ծնվել սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցան։

Կուստուրիցան ծնվել է Բոսնիայի մայրաքաղաք Սարայևոյի Գորիցա թաղամասում, որտեղ ապրում էին թափառական գնչուները։ Հետագայում Կուստուրիցան խոստովանել է, որ հենց գնչուներն են մատուցել նրան կյանքի, ընկերության և ազատության առաջին ու թանկ դասերը։ Ու նաև այն, որ ոչ մի բանին այս ունայն և անցողիկ կյանքում չպետք է շատ լուրջ վերաբերվել: Դեռևս դպրոցական տարիքից Էմիրը շատ սիրեց սպորտը, հատկապես՝ ֆուտբոլը, բասկետբոլը և թեթև ատլետիկան, ու նաև՝ գեղարվեստական մարմնամարզությունը։



1972 թ․ արկածային ֆիլմերի հեղինակ Խայրուդին Սիբա Կրվավացի հորդորով Կուստուրիցան կարճամետրաժ կինոնկար նկարահանեց՝ «Ճշմարտության մի մասը», որն ուսանողական ֆիլմերի փառատոնում մրցանակ շահեց։ Հետո նկարահանեց «Աշունը»։ Կուստուրիցան սովորել է այնտեղ, որտեղ սովորել էր Միլոշ Ֆորմանը։ Նրա ուսուցիչները դարձան Օթակար Վավրան («Ռոմանս կոռնետի համար») և Իրժի Մենցելը («Ես սպասարկել եմ անգլիական թագավորին»)։

Կուստուրիցան պատմում է, որ բացի Չեխով, Տոլստոյ ու Դոստոևսկի կարդալիս ուսումնառության տարիներին անընդհատ դիտում էր կյանքն իր ամենատարբեր դրսևորումներով։ Նա քայլում էր փողոցում, նստում կանգառներում, սրճարաններում, այն վայրերում, որոնք սովորաբար մարդաշատ են։ Նրա «Անդերգրաունդ» ֆիլմը արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղը» մրցանակին։ Ֆիլմը Հարավսլավիայում 50 տարվա ընթացքում տեղի ունեցող պատերազմների պատմության մասին է։ Եվ չնայած ֆիլմի ողբերգական պատմությանը, կինոնկարը աներևակայելի կենսական ուժ ունի, էներգետիկա և պոետիկ է:



Կուստուրիցայի ոգևորիչ հեքիաթների տաղանդը այս բոսնիացի հեղինակին դարձրել է աշխարհի ամենաշատ մրցանակ ստացած կինոգործիչներից մեկը: Նա մեկն է այն երեք ռեժիսորներից, ովքեր երբևէ արժանացել են Կաննի գլխավոր մրցանակին երկու անգամ: Կուստուրիցայի վերջին ֆիլմը մինչ օրս նրա ամենախենթ, գունեղ և ոչ քաղաքական ֆիլմն է՝ «Սև կատու, սպիտակ կատու»՝ գնչու մրցակից ընտանիքների մասին պատմվածք, լեցուն երաժշտությամբ, կրկնակի հարսանիքների տեսարաններով, որտեղ կա և՛ կյանք, և՛ մահ։

Վերջին տարիներին Կուստուրիցան ապրում և աշխատում է Բելգրադում, Փարիզում և Նյու Յորքում։ Նախընտրում է խոսել անգլերեն, ինքն իրեն հարավսլավացի է անվանում։

Նրա ֆիլմերում նկարահանվել են այնպիսի աշխարհահռչակ դերասաններ, ինչպիսիք են Մոնիկա Բելլուչին, Ջոնի Դեպը, Սալմա Հայեկը և այլք։

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
18:50 Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի
20:00 Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. Մաշան ցույց է տվել վիրահատարանից առաջ արված կադրերն ու խոստովանել վախերի մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
19:10 ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների հետ
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ