Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 21:59 21-02-2022

Ֆինն դահուկորդը Պեկինի Օլիմպիական խաղերում սառեցրել է առնանդամը


Ֆինն օլիմպիական դահուկորդ Ռեմի Լինդհոլմը վնասվածք է ստացել Պեկինում 2022 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ։ Նա խոստովանել է, որ սառեցրել է իր վերարտադրողական օրգանը մրցումների վերջին օրը՝ մարաթոնի ժամանակ, որտեղ հաղթել է ռուս Ալեքսանդր Բոլշունովը։
«Կարո՞ղ եք կռահել, թե մարմնիս որ հատվածն է մի փոքր ցրտահարվել», - խոստովանել է մարզիկը արևմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ իր համար այս մրցավազքը վատագույններից է եղել իր կարիերայի ընթացքում, և մրցավազքից հետո նա ստիպված է եղել տաքացնել իր կարևոր օրգանը ջերմակով։ Դահուկորդի խոսքով՝ երբ մարմնի մասերը սկսել են տաքանալ, նա անտանելի ցավ է զգացել։