Միտք 4 տարի առաջ - 11:00 19-02-2022

Ով է Սիլվա Համբարձումյանի դիրիժորը

Այս օրերին ամենայն հայոց կաշառատուի տիտղոսին հավակնող Սիլվա Համբարձումյանը կրկին թրենդի մեջ է: Չար լեզուներն ասում են, որ այս տիկնոջ գործողությունների մշտական դիրիժորը Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանն է:

Վերջինիս ու Համբարձումյանի մտերմությունը տասնամյակների վաղեմություն ունի, և հենց Վճռաբեկ դատարանով է տարիներ շարունակ «վավերացվել» տարբեր մարդկանց ունեզրկումը: Ի դեպ, Արման Մկրտումյանի անունն ավելի վաղ սկանդալի առանցքում էր հայտնվել տարիներ առաջ Փաշինյանի թերթում հայտնված հոդվածի շնորհիվ:

Վճռաբեկ դատարանի նախագահի հայրը՝ Յուրիկ Մկրտումյանը, դժգոհել էր, որ ողջ կյանքում կաշառքի հաշվին է որդուն մեծացրել, ու հիմա նա իրեն տիրություն չի անում:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ի 2007թ․ վճիռներից մեկում Մկրտումյանը հիշատակվել էր որպես իրավունք խախտող դատավոր Մ., քանի որ Բուզանդի փողոցում իրենց գույքը պահանջող ՀՀ երեք քաղաքացիներին ստիպել էր հաշտվել գույքն առգրավողների հետ և ընդունել նրանց առաջարկած գինը:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում