Ավելին 4 տարի առաջ - 19:55 18-02-2022

Դքսուհի Կամիլան վիրավորական մականուն է տվել Մեգան Մարքլին


Արքայազն Չարլզի կինը՝ Կորնուոլի դքսուհի Կամիլան, արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլին կոպիտ մականուն է տվել այն բանից հետո, երբ Հարին և Մեգանը հրաժարվեցին թագավորական ընտանիքի հետ կապված իրենց հիմնական պարտականություններից: Այդ մասին գրում է Mirror-ը։
Թագավորական կենսագիր Թոմ Բաուերը պատմել է, որ Կամիլան հաճախ Մեգանին «անամոթ» (անգլ. Minx) է անվանել՝ իբր Մարքլի կոկետության և խորամանկության պատճառով։ Դքսուհին նաև մխիթարել է արքայազն Չարլզին, երբ Հարին և Մեգանը քննադատել էին թագավորական ընտանիքը մամուլում: Կամիլան ասել է, որ Չարլզը, որպես հայր, «արել է լավագույնը, ինչ կարող էր»: Հենց այս «տանջալի ու անվերջ խոսակցությունների» ժամանակ Կամիլան սկսել է իր հարսին «այդ անամոթը» անվանել։
Պարբերականը նշում է, որ Կամիլան կասկածանքով էր վերաբերվում Մեգանին նույնիսկ այն ժամանակ, երբ նա նոր էր սկսել հանդիպել Հարիի հետ։ Դքսուհին կասկածում էր, որ խորթ որդու ընտրյալը կկարողանա պատշաճ ուշադրություն դարձնել թագավորական պարտականություններին՝ զոհաբերելով իր կարիերան և անկախությունը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում