Ուղիղ եթեր
Գերմանիայում մոլեգնում է Իլենիա փոթորիկը
copy image url

Գերմանիայում մոլեգնում է Իլենիա փոթորիկը

Ավելին 3 տարի առաջ - 22:20 17-02-2022
Գերմանիայում այսօր՝ փետրվարի 17-ին, երկրի հյուսիսային և արևմտյան հատվածներում մոլեգնել է «Իլենիա» հզոր փոթորիկը: Երկաթուղային երթևեկությունը մասամբ կաթվածահար է, դպրոցները փակ են։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Գերմանիայի որոշ տարածքներին ջրհեղեղներ են եղել, ուժեղ քամին 159 կմ/ժ արագությամբ տապալել է ծառերը և ճանապարհային նշանները։
Միջքաղաքային գնացքների երթևեկությունը դադարեցվել է յոթ դաշնային նահանգներում։