Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 16:45 26-07-2021

Իտալիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում մոլեգնում են անտառային հրդեհներ

Լայնածավալ անտառային հրդեհներ են մոլեգնում Ֆրանսիայի հարավում, Իսպանիայում և Իտալիայի Սարդինիա կղզում: Տեղի բնակիչների մի մասը տարհանվել է: Այս մասին հայտնում է DW-ն:

Սարդինիա կղզու արևմուտքում կրակը մի քանի հազար հեկտար տարածվել է, որոշ տներ վնասվել են:

Իտալիայում հրդեհների մարմանը ներգրավել են ավիացիային: Իտալիայի իշխանությունները դիմել են ԵՄ մյուս երկրներին՝ հրդեհների ոչնչացման աշխատանքներում օգնություն ցուցաբերելու խնդրանքով:

Ֆրանսիայի հարավում հազարավոր հրշեջ բրիգադներ են գործի դրել անտառային հրդեհները հանգցնելու համար: Հրդեհները մարելու համար օգտագործվում է նաև ավիացիան:

Իսպանիայի հյուսիս-արևելքում հրդեհը վնասել է 1100 հա անտառ և գյուղատնտեսական նշանակության հողեր: Հրդեհների մարմանը ներգրավվել է իսպանական բանակը: Մոտ 80 մարդ տարհանվել է վտանգավոր շրջաններից:

Ամենից շատ դիտված