copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:14 17-02-2022

Ինչո՞ւ են աքլորացել Լուկաշենկոյի պարագայում, չեմ հասկանում․ Քոչարյանը՝ իշխանությունների արձագանքի մասին

Քոչարյանը անդրադառնալով Լուկաշենկոյի՝ Միութենական պետություն ստեղծելու մասին արած հայտարարությանը, ինչպես նաև Հայաստանի հասցեին հնչեցրած արտահայտությանը՝ նշեց․

«Լուկաշենկոյին լավ եմ ճանաչում։ Նա ասաց այն, ինչ մտածում էր, իսկ պետության ղեկավարները չպետք է ասեն այն, ինչ մտածում են։ Նա ասաց այն, ինչ բոլորն էին մտածում։ Ինձ համար անհասկանալի էր այն բուռն արձագանքը, որը Հայաստանում տեղի ունեցավ իշխանական թիմի կողմից, որովհետև այն, ինչ ասում է Լուկաշենկոն, հնարավոր չէ համեմատել այն ամենի հետ, ինչ ասում էր Ալիևը։ Այդ ամենին զրո արձագանք եղավ Հայաստանից։ Ինչո՞ւ են աքլորացել Լուկաշենկոյի պարագայում, չեմ հասկանում»,- ասաց Քոչարյանը։