ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երկու ամսով կմեկնի Սյունիք։
«2022 թվականի փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,- ասված է Փաշինյանի` փետրվարի 16-ին ստորագրած որոշման մեջ։
Թե ինչով է պայմանավորված ու ինչ նպատակ ունի երկարատև գործուղումը, կառավարության պաշտոնական կայքում հրապարակված փոաստաթուղթը չի մանրամասնում: