Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 20:54 16-02-2022

Նշվել են սրտի համար շոկոլադի կողմնակի ազդեցությունները

Ընդհանրապես ընդունված է, որ քաղցրավենիքները վնասակար են օրգանիզմի համար և կարող են օգուտ տալ մարդուն միայն տրամադրությունը բարձրացնելու տեսանկյունից։ Սակայն սննդաբանները վստահ են, որ այս պնդումն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Համենայն դեպս, երբ խոսքը գնում է շոկոլադի մասին:
Գիտնականները պարզել են, որ շոկոլադի մեջ պարունակվող նյութերը կարող են չափազանց դրական ազդեցություն ունենալ սրտի վրա, գրում է EatThisNotThat պորտալը՝ վկայակոչելով գիտական ​​հրապարակումները։ Այսպիսով, նշվում է, որ շոկոլադն ուղղակիորեն կապված է սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի զարգացման ռիսկի նվազեցման հետ։ Գիտնականների կարծիքով, ազդեցությունը գալիս է շոկոլադի մեջ պարունակվող կատեխիններից՝ օրգանական նյութերից, պոլիֆենոլային միացություններից, որոնք ուժեղ հակաօքսիդանտներ են։ Դրանք, ըստ մի շարք դիտարկումների, ամրապնդող ազդեցություն են ունենում սրտի վրա, հակազդում են հիպերտոնիային, արյան խտացմանը և բորբոքային պրոցեսների զարգացմանը։
Համաձայն The American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված հետազոտության՝ սև շոկոլադն օգնում է կանխել և բուժել օրգաններում բջջային վնասվածքները՝ առաջացած բորբոքումների հետևանքով:
Այնուամենայնիվ, շոկոլադի դեպքում, ինչպես ցանկացած այլ մթերքի դեպքում, չի կարելի այն չարաշահել։ ETNT-ը նշում է, որ շաբաթական շոկոլադի «բուժիչ չափաբաժինը» պետք է լինի սալիկի մեկից վեց կտորի չափով:
Մեկ այլ չափազանց կարևոր կետ է այն, որ շոկոլադը պետք է լինի «իսկական», կակաոյի բարձր պարունակությամբ, նվազագույն շաքարով և առանց ավելորդ վնասակար բաղադրիչների, ինչպիսիք են կոնսերվանտները և արմավենու յուղը: Վերջինս համարվում է «վատ խոլեստերինի» աղբյուր և, հետևաբար, սպառնում է սրտին ու արյան անոթներին։

Ձեզ գուցե հետաքրքրի