Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 23:42 15-10-2021

Դեռահասների համար Moderna պատվաստանյութի հաստատումը հետաձգվել է հազվագյուտ կողմնակի ազդեցության պատճառով․ WSJ

FDA-ն հետաձգում է դեռահասների համար Moderna-ի կորոնավիրուսային պատվաստանյութի հաստատումը, քանի որ դեղամիջոցը կարող է մեծացնել սրտի հազվագյուտ բորբոքային հիվանդության վտանգը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

Հրատարակությունը նշում է, որ FDA-ն ցանկանում է ավելի մանրամասնորեն ուսումնասիրել միոկարդիտի հավանականությունը 12-17 տարեկան դեռահասներին պատվաստելիս: Դրա համար Moderna-ի տվյալները կհամեմատվեն Pfizer/BioNtech-ի հետ:

Հրատարակությունը պնդում է, որ ամբողջ տեղեկատվության ստուգումը կարող է տևել մի քանի շաբաթ:

Նախկինում Դանիայի իշխանությունները անվտանգության նկատառումներից ելնելով սահմանափակել էին Moderna Covid-19 պատվաստանյութի օգտագործումը: Երկրի առողջապահության դեպարտամենտը նշել է, որ մինչև 18 տարեկան դեռահասների համար դեղամիջոցով պատվաստումը դադարեցնելու որոշումը կայացվել է հազվագյուտ կողմնակի ազդեցությունների պատճառով: Ըստ հետազոտության՝ Moderna-ով պատվաստվելիս աճում է մենինգիտի և միոկարդիտի ռիսկը: