Ներքին 4 տարի առաջ - 13:26 15-02-2022

Ալեն Սիմոնյանի լրատվականը ջնջել է Արարատ Միրզոյանին «քարուքանդ» անող հոդվածը

Ըստ մամուլի հրապարակումների՝ իշխանական շրջանակներին պատկանող «Ֆրինյուզ» լրատվականը հրապարակել էր Արտագին գործերի նախարար Արարատ Միրզոյանին քննադատող մի հոդված, որի բովանդակությունը կարճ հետևյալն էր՝ « Ուկրաինայի արտգործ նախարար Դմիտրի Կուլեբան իսկական ԱԳ նախարար է՝ ի տարբերություն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի։ «Ֆրինյուզի հրապարակման մեջ ասվում էր, որ նախկին ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Արա Այվազյանը « փորձում էին բաց պահել հայկական պետականության իրավունքների պաշտպանության դուռը», մինչդեռ Արարատ Միրզոյանի դեպքում «ԱԳ նախարար հասկացությունը» շատ պայմանական է ասված․

«Վարչապետը նրանց հեռացրեց «վարչապետի աշխատակազմի հետ քաղաքական բովանդակության ներդաշնակեցման» պատճառաբանությամբ, որով ամեն ինչ ասված է։ Արարատ Միրզոյանը ապահովում է հենց այդ ներդաշնակությունը, այն է՝ Հայաստանի դեմ կիրառվող ռուս-թուրքական ծրագրերի սպասարկումը, 1921 թ․ ռուս-թուրքական անօրինական պայմանագրերի օրինականացումը՝ Նախիջևանի և Արցախի օտարմամբ։ Պաշտոնական Երևանը հրաժարվել է հայկական շահերից ու իրավունքներից, այդ թվում՝ դրանք միջազգային պատկան կառույցներում քննարկելուց»,- գրել էր «Ֆրինյուզը», ապա հեռացրել էր հոդվածն ամբողջությամբ։ Նշենք, որ մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ «Ֆրինյուզը» պատկանում է Ալեն Սիմոնյանին, սակայն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը պնդում է, որ Ալեն Սիմոնյանին լրատվականը չի պատկանում, այլ պատկանում է Էդգար Ավագյան անունով անձին եւ նրա կնոջը՝ Հասմիկ Դանիելյանին

Հ.Գ. Հետագայում պարզեցինք, որ "Ֆրինյուզը" առանց հղումի իրենց կայքում է տեղադրել Lragir.am-ի հոդվածը։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում