ԱԻՆ պաշտոնական տեղեկություններով փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ գրանցված երկրաշարժի հետևանքով ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա։ «Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին։ Անի թաղամասում շենքի փլուզման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», -Oragir.news -ի հետ զրույցում ասաց ԱԻՆ աշխատակիցը։