Ավելին 4 տարի առաջ - 20:29 11-02-2022

Բժիշկը բացատրել է, թե ինչու միասին ապրող մարդիկ հաճախ չեն վարակում միմյանց կորոնավիրուսով

Իսրայելական հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքի ղեկավար, բժիշկ-վարակաբան Գալինա Հոլցմանը հայտարարել է, որ կան մի քանի գործոններ, որոնց համաձայն՝ միասին ապրող մարդիկ կարող են միմյանցից չվարակվել կորոնավիրուսով։ Դրանցից առաջինը պայմանավորված է նրանով, որ մարդիկ, որոնք վարակված չեն, արդեն իսկ եղել են հիվանդ՝ առանց ախտանիշների: Նրանք ունեն հակամարմինների բարձր տիտր:

Մասնագետի խոսքով, վերջին շրջանում «Օմիկրոն» շտամի պատճառով դա նկատվում է ամենուր։ Օրինակ՝ մարդը ոտքի կոտրվածքվ հիվանդանոց է տեղափոխվում, նրանից ընդունարանում կորոնավիրուսի թեստ են վերցնում և հայտնաբերվում է Omicron-ը։ Ընդ որում, հիվանդը դա ընդհանրապես չի զգացել։

Երկրորդ գործոնը, նրա խոսքով, կապված է մարդկանց որոշակի տոկոսի հետ, որոնք իմունիտետ ունեն մի շարք շնչառական վիրուսների նկատմամբ։ Դա պայմանավորված է գենետիկ հակվածությամբ:

Մյուս գործոնը հիվանդների վարակելիության աստիճանն է։ Մարդը կարող է հիվանդ լինել, բայց ինքնին հսկայական քանակությամբ վիրուսների կրող չէ։ Այսպիսով, ստույգ պատասխան չկա։

Ինչպես հավելել է Հոլցմանը, այն իրավիճակը, երբ միասին ապրող մարդիկ չեն վարակվում միմյանցից, բնական է բոլոր վարակիչ հիվանդությունների համար։ Օրինակ, Եվրոպայում ժանտախտի համաճարակի ժամանակ մեկ ընտանիքում կարող էր մահանալ ութ մարդ, բայց մեկը ողջ մնար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում