Բաքվի բանտից վերադարձած Նարեկը Հայաստանում 1 ամիս կալանքի տակ է եղել
copy image url

Բաքվի բանտից վերադարձած Նարեկը Հայաստանում 1 ամիս կալանքի տակ է եղել

Ներքին 3 տարի առաջ - 16:48 09-02-2022

2021 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 11 գերիների մի մասին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածով, այսինքն՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար․ նրանցից մեկը Նարեկ Երեմյանն է։ Երեկ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, Նարեկն ազատ է արձակվել, մինչ այդ կալանավորված էր։

Երեմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ մինչ երեկ, Երեմյանը Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշմամբ դեկտեմբերի 27-ից կալանավորված էր․

«Վերաքննիչը բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ բավարարելով դատախազության բողոքը, նույն օրն էլ իմ պաշտպանյալը կալանքի վերցվեց»։ Գործի նախաքննությունն օրեր առաջ ավարտվել է, այն ուղարկվել է դատարան՝ քննության․ «Սահմանադրական դատարանի որոշում կա, որ գործը դատարան ստանալուց հետո ստուգում են խափանման միջոցների իրավաչափությունը, դրա հիման վրա էլ երեկ 1 միլիոն դրամ գրավ կիրառվեց․ հիմա Նարեկն ազատության մեջ է»։

Մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում պաշտպանյալը չի ցանկանում հայտնել, նշում է՝ փետրվարի 15-ին նիստ է լինելու, այն ժամանակ էլ դատարանում իրենց դիրքորոշումը կներկայացնեն։ Այս դրվագը մայր գործից առանձնացրել է Քննչական կոմիտեն և ուղարկել դատարան, սրանով 3 մեղադրյալ կա, որոնք ազատության մեջ են։ Բաքվի բանտից վերադարձած Նարեկն առողջական լուրջ խնդիրներ ունի, դրա համար փորձել են Վերաքննիչ դատարանում այլ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն ներկայացնել, բայց չի հաջողվել, ավելի շուտ գործով նախաքննությունն ավարտվել է։ Նարեկը Հայաստան գալուն պես ազատություն չի տեսել․

«Դեկտեմբերի 4-ին եկել է, նույն ամսի 6-ին մեղադրանք է առաջադրվել, այդ երկու օրը պահվել է զինհոսպիտալում, հարազատներին չի տեսել։ Ազատության մեջ է հայտնվել դեկտեմբերի 9-ին՝ առաջին ատյանի որոշմամբ մինչև դեկտեմբերի 27-ը, երբ Վերաքննիչ դատարանը կալանավորեց»։

Իրավական նորմերից դուրս՝ բարոյական հարթության վրա, ըստ փաստաբանի, գերությունից վերադարձած հայ քաղաքացուն պետք է հնարավորություն տալ կազզդուրվելու, բուժվելու․

«Ընտանիքի անդամների միջից պետք է վերանար իրեն էլի կորցնելու վախը, մանավանդ, որ կինը հղի էր, և ունեն 2 անչափահաս երեխա։ Այս հանգամանքները հաշվի չառավ Վերաքննիչը։ Նաև հաշվի չառավ այն, որ նախաքննության մարմնի հիմքերը խիստ նվազ էին՝ Նարեկը ոչ կթաքնվեր, ոչ կխոչընդոտեր»։

Հիշեցնենք, որ Նարեկ Երեմյանը գերեվարվել էր նոյեմբերի 16-ին Ջերմուկի դիրքերից ու Հայաստան վերադարձել դեկտեմբերի 4-ին, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է