Ներքին 4 տարի առաջ - 14:05 08-02-2022

Դիվերսիոն խո՞ւմբ է ներթափանցել Սոթքի դիրքեր

Hraparak.am-ը հայտնում է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր: Այս մասին մեզ տեղեկացրել են հանքի աշխատակիցները։

Մենք կապվեցինք Սոթքի հանքի ադմինիստրացիայի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն ասացին, որ իրավիճակը վերահսկելի է ՀՀ ԶՈՒ կողմից, Սոթքի հանքի աշխատանքն այս ընթացքում չի խաթարվել` այն աշխատում է իր բնականոն հունով։ Այս հատվածին ամենամոտ համայնքի` Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց․

«Իմ տեղեկություններով՝ հայկական ու ադրբեջանական կողմը հանդիպել են, էս տիպի չգիտեմ ինչ պրոցես է, բայց ես տեղյակ չեմ ինչ է: Իմ ինֆորմացիայով ոսկու հանքի աշխատողներին են իջեցրել ներքև, որոշ բաներ կան, բայց ասում եմ վտանգ ներկայացնող բան չկա»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից