Բրազիլացի հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Ջովաննա Անտոնելին՝ հայտնի «Կլոն» սերիալից, Instagram-ում հրապարակել է գայթակղիչ լուսանկարներ իր հանգստից։
Դատելով գրառումներից մեկում նշված աշխարհագրական դիրքից՝ աստղն իր հանգիստն անցկացրել է Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ֆերնանդու դե Նորոնյա հրաբխային արշիպելագում։
Լուսանկարներում 45-ամյա Ջովաննան ցուցադրել է բարետես կազմվածքը լողազգեստներում էկզոտիկ բնության՝ հրաշալի ժայռերի ֆոնին, ինչպես նաև ցուցադրել է ռոմանտիկ մայրամուտ։
«Սկսում եմ հրաժեշտ տալ այս դրախտին, բայց շատ կուզենայի ընդմիշտ մնալ»,- գրել է դերասանուհին մի քանի օր առաջ։