Ներքին 4 տարի առաջ - 10:54 02-02-2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ծովինարում այցելել է միջնակարգ և տարրական դպրոցներ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Մարտունի խոշորացված համայնքի Ծովինար գյուղի միջնակարգ և տարրական դպրոցներ:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը շրջայց է կատարել դպրոցների դասասենյակներում, տեղեկացել դասընթացների կազմակերպման հետ կապված հարցերին: Կարեն Սարգսյանը դիտարկել է դասասենյակներում սահմանված ջերմաստիճանի ապահովման խնդիրը, հետաքրքրվել աշակերտների հաճախումներով եւ հորդորել խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները: Շրջայցի ընթացքում մարզպետը ծանոթացել է ճաշարաններում տարրական դասարանների աշակերտների համար սննդի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հանձնարարել դրանք կազմակերպել բացառապես պահանջվող ճափորոշիչներին համապատասխան: Կարեն Սարգսյանը հանդիպել է դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, որոնք առնչվել են դպրոցի որոշ հատվածներում ներքին հարդարման աշխատանքների իրականացմանը, անհրաժեշտ դպրոցական գույքի եւ գրադարանի համար ծրագրային գրքերի ձեռքբերմանը: Մարզպետը խոստացել է հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել:

Ծովինարի տարրական դպրոցում կատարած շրջայցի ընթացքում Կարեն Սարգսյանը տնօրենին եւ մանկավարժներին տեղեկացրել է, որ դպրոցական նոր շենքի կառուցման ծրագիրը ներառված է Գեղարքունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում, սակայն մինչ այդ գործընթացի մեկնարկը, մարզպետն առաջարկել է առկա խնդիրների վերաբերյալ համապատասխան հաշվարկներ իրականացնել եւ ներկայացնել մարզպետարան՝ դրանք ներդրումային տարբեր ծրագրերում ներառելու համար:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան