ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգել է, որպեսզի պետական ծառայողների ընտանիքները լքեն Բելառուսը՝ «Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի անսովոր և մտահոգիչ ռազմական գործունեության պատճառով»։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նախկինում նույնպես ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չէր տրվում մեկնել Բելառուս՝ COVID-19 համավարակի և երկրում օրենքների կամայական կիրարկման պատճառով։ Այժմ սրան գումարվել է նաև իրավիճակը Ուկրաինայի սահմանին։