Արտաքին 3 տարի առաջ - 15:00 05-05-2023

«Վագներ»-ի մարտիկները մայիսի 10-ին կլքեն Բախմուտը, եթե սպառազինություն չստանան. Պրիգոժին

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ իր մարտիկները մայիսի 10-ին լքելու են Բախմուտը։ Այս մասին Պրիգոժինն ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահին, պաշտպանության նախարարությանը և բնակչությանն ուղղված տեսաուղերձում։

Եվգենի Պրիգոժինը պարզաբանել է, որ իր այս որոշումը կայացրել է արկերի բացակայության պատճառով։ Նա միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանն առաջարկել է զբաղեցնել այն դիրքերը, որոնք այժմ վերահսկում են «Վագներ»-ի մարտիկները։

«Ես պաշտոնապես դիմում եմ Գլխավոր շտաբի պետին, պաշտպանության նախարարին, գերագույն գլխավոր հրամանատարին և Ռուսաստանի ժողովրդին։ Զինամթերքների բացակայության պատճառով մեր կորուստներն օրեցօր ավելանում են երկրաչափական պրոգրեսիայով։ Բախմուտում առանց զինամթերքի իմ տղաները չարդարացված կորուստներ չեն կրի։ Ուստի մայիսի 10-ին մենք դուրս ենք գալու քաղաքից»,- ասել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ հայտնել է, որ իրենց մնացել է վերահսկողություն սահմանել մինչև երկու քառակուսի կիլիոմետր տարածքի վրա՝ միևնույն ժամանակ զգուշացնելով, որ կլքեն քաղաքը, եթե իրենց զինամթերք չտրամադրվի։ Նա դիմել է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, որպեսզի նա մարտական կարգադրություն ստորագրի Բախմուտում իրենց վերահսկողության տակ գտնվող դիրքերը պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին հանձնելու մասին և զորքերի փոխարինման ամսաթիվը։

«Մինչև մայիսի 9-ը մենք կմնանք Բախմուտում, իսկ հետո դուրս կգանք թիկունքի ճամբարներ։ Մենք կբուժենք վերքերը, և երբ Հայրենիքը վտանգի մեջ լինի, նորից կկանգնենք նրա պաշտպանության դիրքերում։ Ռուս ժողովուրդը կարող է մեզ վրա հույս դնել»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի